Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԿՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԿՑՈՒՄ արդյունաբերության մեջ, հասարակական արտադրության կազմակերպման ձև. հիմնվում է մի ձեռնարկությունում տարբեր արտադրությունների տեխնոլոգիական և կազմակերպական միավորման վրա (տես Կոմբինատ): Ենթադրում է ձեռնարկության խոշոր չափեր, արտադրության համակենտրոնացման բարձր մակարդակ: Իրականացվում է` ա. արտադրանքի թողարկման հաջորդական փուլերի զուգակցման, բ. հումքի համալիր օգտագործման և գ. թափոնների վերամշակման հիման վրա: Փոխկապված է արտադրության մասնագիտացման և կոոպերացման հետ: Նպաստում է արտադրության արդյունավետության բարձրացմանը, արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխմանն ու տերիտորիալ արդ. համալիրների զարգացմանը: