Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, գրական, գիտական կամ արվեստի միևնույն ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հայտնագործության, գյուտարարության (ՍՍՀՄ–ում նաև նորարարական առաջարկության) հեղինակային և այլ իրավունքների պատկանելությունը երկու կամ ավելի անձանց: ՍՍՀՄ–ում համահեղինակների հարաբերությունները, այդ թվում Հ–ից բխող իրավունքներից օգտվելու կարգը, որոշվում է փոխադարձ համաձայնությամբ, իսկ պարգևատրման կարգը` երբեմն նաև օրենսդրությամբ նախատեսված կարգով: Հ–յան վերաբերյալ վեճը քննում է դատարանը: