ՀՍՀ/ՀԱՄԱՀՆՉՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՄԱՀՆՉՅՈՒՆ, տարբեր բարձրության մի քանի հնչյունների միաժամանակյա զուգորդումը, հնչյունային միասնություն, որ ունի զուտ հարմոնիկ (ներդաշնակային) գունային հատկանիշներ և երաժշտական արտահայտչության միջոց է: Հիմնական տեսակներն են` միևնույն կամ տարբեր բարձրության երկու հնչյունի զուգորդումը (տես Ինտերվալ) և տարբեր տերցիային հարաբերությամբ կազմված երեք, չորս, հինգ հնչյունների զուգորդումը (տես Ակորդ):
