Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ–ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ–ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱԳԸ), ՍՍՀՄ ԳԱ–ին առընթեր գիտա–հասարակական կազմակերպություն: Աշխատանքներ է կատարում աստղագիտության, գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառներում: Կազմակերպվել է 1932–ին` Ռուսական աստղագիտական ընկերության և ՌՍՖՍՀ աստղագետների միության հիման վրա: ՀԱԳԸ ՍՍՀՄ խոշոր քաղաքներում (այդ թվում` Երևանում) ունի ավելի քան 50 բաժին և բաժանմունք: Հրատարակում է «Աստրոնոմիչեսկի կալենդար» («Астрономический календарь», 1895–ից), «Աստրոնոմիչեսկի վեստնիկ» («Астрономический вестник», 1967–ից), «Զեմլյա ի Վսելեննայա» («Земля и Вселенная», 1965–ից) պարբերականները: