Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ, հոմոսեքսուալիզմ (h ոմո. և լատ. sexus – սեռ), սեռական այլանդակություն, որը բնորոշվում է նույն սեռի հանդեպ սեռական հակաբնական հակումներով: Կարող է ընթանալ բնականոն սեռական կյանքին զուգընթաց, սակայն հետագայում բնականոն հակումները սահմանափակվում են: Հանդիպում է և կանանց, և տղամարդկանց մոտ: ՍՍՀՄ, սոցիալիստական երկրների և կապիտալիստական որոշ երկրների օրենսդրությամբ Հ. համարվում է պատժելի արարք: Տես նաև Արվամոլություն: