ՀՍՀ/ՀԱՄԱՍԼԱՎՈՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՍԼԱՎՈՆՈՒԹՅՈՒՆ, պանսլավիզմ, նացիոնալիստական գաղափարախոսություն և համապատասխան քաղաքական հոսանք ռուսական ազնվականության, բուրժուազիայի շրջանակներում XIX դ. 2–րղ կեսին–XX դ. սկզբին: Հ–ի գաղափարներին հարում էին նաև Չեխիայի, Բուլղարիայի, Սերբիայի և սլավոն, այլ երկրների քաղ. գործիչներ: «Հ.» տերմինով նշվում էին ամենատարբեր երեվույթներ, սլավոնների մշակութային ընդհանրության գաղափարները, սլավոն, ժողովուրդների քաղ. դաշնակցության ծրագրերը, Արևելյան Եվրոպայում և Բալկաններում ցարական Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով սլավոն, ժոդովուրդների ազգային շարժումներն օգտագործելու պլանները ևն: Որպես գաղափարախոսություն, Հ. Ռուսաստանում ձևավորվեց Ղրիմի պատերազմում (1853– 1856) կրած պարտության և 1863–64–ի լեհ. ապստամբության ճնշման ազդեցության ներքո: Հ–յան հիմքում ընկած էր ժոդովուրդների պատմա–մշակութային տիպերի վերաբերյալ իդեալիստական աշխարհայացքը, ըստ որի սլավոնական ժողովուրդները տարբերվում են եվրոպական ժողովուրդներից (ռոմանո–գերմանական տիպից) և պարտավոր են պահպանել իրենց ինքնուրույնությունը: Հ–յան գաղափարախոսության ձևավորման հարցում մեծ դեր խաղաց Արևելյան հարցը, քանի որ Հ–յան այդ ժամանակաշրջանի գաղափարախոսները (Ն. Իգնատև, Մ. Սկոբելև, Ի. Ակսակով, Վ. Լամանսկի և ուրիշներ) զարգացրին հվ. սլավոնների ազատագրական պայքարին ակտիվորեն աջակցելու գաղափարը և մշակեցին Կոստանդնուպոլսի գրավման ծրագիրը: Հ. առավել մեծ քաղ. ազդեցություն ունեցավ 1860–70–ական թթ., հատկապես 1877–78–ի ռուս–թուրք. պատերազմի ժամանակաշրջանում, երբ կառավարությանը մղեց ավելի ակտիվ արտաքին–քաղ. գործողությունների: XIX ղ. վերջին Հ. ապրեց ճգնաժամի և անկման շրջան, որը պայմանավորված էր Ռուսաստանի սոցիալ–քաղ. զարգացմամբ: Այն որոշ աշխուժացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և սկզբում, սակայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո վերջնական անհաջողության մատնվեց և դուրս եկավ պատմական ասպարեզից: Թուրք. լծի դեմ հվ. սլավոնների ազատագրական պայքարին աջակցելու հանգամանքը որոշակի շրջանում Հ. դարձրել է հայ ազատագրական շարժման օբյեկտիվ դաշնակիցը ռուս, կառավարության հակաթուրքական արտաքին քաղաքականության խստացման հարցում:
Վ. Խաչատրյան
