Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ–ում հիմնական պաշտոնից բացի միաժամանակ վճարովի այլ պաշտոնի կամ հիմնականից բացի այլ աշխատանքի կատարումը հիմնարկ–ձեռնարկություններում, կազմակերպություններում: Համատեղել կարելի է միայն տարբեր կազմակերպություններում (առանձին բացառություններով): Հ. թույլատրում են շահագրգռված ձեռնարկությունների (հիմնարկների, կազմակերպությունների) ղեկավարները` վերադասկազմակերպության և արհկոմների համաձայնությամբ: Ծառայողների, որոնց աշխատավարձը հիմնական աշխատանքի վայրում 70 ռ. չի անցնում, այլև բանվորների և կրտսեր սպասարկող անձնակազմի Հ–յան համար, համաձայնություն չի պահանջվում: Հ–յան համար անձին աշխատավարձ վճարվում է ըստ փաստական աշխատանքի` ոչ ավելի սահմանված դրույքի կեսից: Հ–յամբ աշխատողներին արձակուրդ տրվում է հիմնական արձակուրդի հետ` առանց վարձատրության, բացառությամբ բժշկության, մանկավարժության, դեղագործության բնագավառի աշխատողների, հիմնական աշխատանքի վայրում 70 ռ. ոչ ավելի աշխատավարձ ստացող ծառայողների, ինչպես նաև բանվորների ու կրտսեր սպասարկող անձնակազմի: Հ. կարգավորող ակտերն են` ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1959–ի դեկտ. 10–ի, 1960–ի հունիսի 9–ի որոշումները (փոփոխություններով), Աշխպետկոմիտեի և ՀԱՄԿԽ 1969–ի ապրիլի 4–ի պարզաբանումը, Աշխպետկոմիտեի և ՀԱՄԿԽ նախագահության 1976–ի մարտի 23–ի որոշումը:

Խ. Սիմոնյան