Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, հարաբերականության ընդհանուր տեսության հիմքում ընկած դրույթ, ըստ որի` արագացումով շարժվող հաշվարկման համակարգի և գրավիտացիոն դաշտի միջև գոյություն ունի փոխադարձ համարժեքություն: Արագացումով շարժվող հաշվարկման համակարգում առաջանում են ձգողությանը համարժեք «թվացող» ուժային դաշտեր (օրինակ, պտտվող համակարգում` կենտրոնախույս ուժերի դաշտ) և ընդհակառակը, երկնային մարմինների վրա ազատ ընկնող համակարգերում գրավիտացիոն դաշտը վերանում է: Հ. ս. փորձերի հիման վրա հայտնագործել է Գ. Գալիլեյը: Առաջինը նա է ապացուցել, որ Երկրի դաշտում բոլոր մարմիններն ընկնում են միևնույն արագացումով:

Գ. Սահակյան