Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ (Ascension Island), հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանոսում (7 57’ հվ. լայնություն, 14 22 արմ. երկայնություն): Մեծ Բրիտանիայի գաղութն է: Տարածությունը 88 կմ² է: 434 հզ. բն. (1965): Վարչական կենտրոնը` Ջեմստաուն: Հրաբխային սարավանդ է, բարձրությունը` մինչև 875 Վ: Կլիման արևադարձային, պասսատային է: Ծածկված է արևադարձային անտառներով: Զբաղվում են անասնապահությամբ: Ռազմածովային բազա է: Հայտնագործել են պորտուգալացիները` 1501–ին, Համբարձման տոնի օրը: