Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԴԱՆՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԴԱՆՅԱՆՆԵՐ, Համդանիներ, միջնադարում Հյուսիսային Միջագետքում և Ասորիքում իշխած արաբական տոհմ: Աբբասյանների թուլացումից հետո, 905–ից իշխել են Մոսուլում և նրա շրջակայքում: Հ. ուժեղացել են Նասիր ալ Դաուլայի (929–969) և նրա եղբոր` Սայֆ ալ Դաուլայի (945–967) օրոք: Վերջինս Եգիպտոսից խլել է Հալեպը և դարձրել Ասորիքի ամիրայության կենտրոն (944 – 1003), պատերազմել Բյուզանդիայի դեմ: 939 և 940–ին Սայֆ ալ Դաուլան ասպատակել է Մանազկերտը, իրեն ենթարկել Կայսիկներին, բերդեր խլել Սասունի իշխան Աշոտ Բագբրատունուց և Վասպուրականի տիրակալ Գագիկ Արծրուսուց: Գագիկ Արծրունին, բանակցելով Սայֆ ալ Դաուլայի հետ, Վասպուրականն ապահովել է հետագա հարձակումներից: 959–ին Հայոց շահնշահ Աշոտ Գ պարտության է մատնել Հ–ի զորքերը: 964–ին Հ–ի ստորադրյալներից Նաջան ապստամբել է Հ–ի դեմ, ասպատակել Ապահունիքը, կործանել Կայսիկներին, զավթել նրանց տիրույթները: 966–ին Սայֆ ալ Դաուլան ճնշել է ապստամբությունը, վերագրավել Կայսիկների հողերը: 967–ին Հ–ի նվաճած հայկ. հողերը (Մանազկերտ, Տարոն) Աշոտ Գ վերամիավորել է Հայոց թագավորությանը:

Գրկ. С anard M., Histoire de la dynas–tie des Hamdanides…, t. 1, P., 1953.

Ա. Տեր–Ղևոնղյան