Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական խոսքի պատկերավորության միջոց, որը հիմնվում է երկու երևույթների նմանության կամ ընդհանրության վրա: Հ. Ավելի ցայտուն է դարձնում պատկերվող երևույթի այս կամ այն հատկանիշը: Մեծ մասամբ բաղկացած է երեք անդամից` համեմատվող առարկան, այն առարկան, որի հետ կատարվում է Հ. և երկուսի համար ընդհանուր հատկանիշը: Օրինակ, «Հոգիս մռայլ էր մըրրիկի նման» (Ա. Իսահակյան):