ՀՍՀ/ՀԱՄԵՐԳ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՄԵՐԳ (նվագահանդես, երգահանդես), արտիստների հրապարակային ելույթը` որոշակի, նախապես կազմված ծրագրով: Հ–ները լինում են երաժշտական (սիմֆոնիկ, կամերային, դաշնամուրային ևն), գրական (ասմունք), էստրադային (վոկալ և գործիքային թեթև երաժշտություն, կրկեսային համարներ ևն): Հ–ին կարող են մասնակցել մեկ (մենակատարային Հ.) և մի քանի կատարողներ: ՍՍՀՄ–ում Հ–ները կազմակերպում են հյուրախաղային համերգային միավորումները («Գոսկոնցերտ», «Սոյուզկոնցերտ» ևն), հանրապետական և մարզային ֆիլհարմոնիաները (ՀՍՍՀ–ում` «Հայհամերգը»), կապիտալիստական երկրներում` երաժշտական կամ համերգային զանազան ընկերությունները, ինչպես նաև մասնավոր ձեռնարկատերերը (իմպրեսարիոներ, մենեջերներ):
