ՀՍՀ/ՀԱՄԿ(Բ)Կ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ
ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է Մոսկվայում, 1932–ի հունվարի 30– փետրվարի 4–ը: Մասնակցել է 386 պատգամավոր վճռական, 525–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով: Օրակարգ. Արդյունաբերության զարգացման արդյունքները 1931–ին և 1932–ի խնդիրները. ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման երկրորդ հնգամյա պլանը (1933–37) կազմելու դիրեկտիվները: Կոնֆերանսը նշեց, որ արդյունաբերության զարգացման 1931–ի արդյունքները հնարավոր են դարձնում առաջին հնգամյակը չորս տարում կատարելու մասին ՀամԿ(բ)Կ XVI համագումարի (1930) դիրեկտիվների իրականացումը: 1931–ին արդ. արտադրանքը երկրում ավելացավ 20 –ով, շարք մտան Նիժնի Նովգորոդի (Գորկի) և Մոսկվայի ավտոգործարանները, Խարկովի տրակտորի և Մարատովի կոմբայնի գործարանները, հիմնադրվեց նոր ածխամետալուրգիական բազա` Ուրալ–Կուզբասյան կոմբինատը: Առաջին հնգամյակի անցած տարիներին ստեղծված ժողտնտեսության տեխ. բազան հնարավորություն ընձեռեց զարգացնել արդյունաբերության բոլոր ճյուղերը և ապահովեց գյուղատնտեսության հետագա վերակառուցումն ու մեքենայացումը, դրվեցին սոցիալիստական էկոնոմիկայի հիմքերը: Կոնֆերանսը բացահայտեց արդյունաբերության մեջ տեղ գտած մի շարք թերություններ և միջոցառումներ մշակեց դրանց վերացման համար: Կոնֆերանսը մշակեց 1933–37–ի երկրորդ հնգամյա պլանը (տես Հնգամյա պլաններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման) կազմելու դիրեկտիվներ: Կոնֆերանսն ամրապնդեց արդյունաբերության կառավարման ձևերի կատարելագործման գիծը, մերժեց «մթերափոխանակության» անցնելու, սոցիալիստական շինարարության տվյալ շրջանում «դրամի մահացման» մասին ձախ առաջարկությունները:
Գրկ. ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մաս 3, Ե., 1955: XVII конференция ВКП(б). Стенографический отчет, М., 1932 История КПСС, т. 4, кн. 2, М., 1971.
