ՀՍՀ/ՀԱՄՍՏԵՐՆԵՐ
ՀԱՄՍՏԵՐՆԵՐ (Cricetinae), համստերանմանների ընտանիքի կրծողների ենթաընտանիք: Մարմնի երկարությունը` 5 – 35 սմ, պոչինը` 7 – 33 սմ: Գույնը մոխրագույն է կամ գորշ կանաչավուն, կրծքի մասում երբեմն ունենում են բաց գույնի բծեր: Հայտնի է 57 սեռ, 240 տեսակ` տարածված Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում: ՍՍՀՄ–ում տարածված է 6 սեռ, 14 տեսակ, ՀՍՍՀ–ում² սեռ, 4 տեսակ, որից մոխրագույն, համստերիկը (Cricetulus migrato–rius) հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում: Ապրում են անտառատափաստաններում, տափաստաններում, կիսաանապատներում ու անապատներում, լեռներում` մինչև 2700 մ բարձրության վրա: Բարդ բներ են փորում, շատ տեսակներ կերի մեծ պաշար (մինչև 90 կգ) են հավաքում: Մեծ մասին բնորոշ է ձմեռային քունը: Բազմանում են 1–3 անգամ, ունենում 1 –18 ձագ: Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, միաժամանակ վարակիչ հիվանդությունների տարածողներ են:
Հ. Ավետիսյան
