Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՇՐՋԻԿ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՇՐՋԻԿ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ, Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության նկարչական շրջիկ արվեստանոց–ցուցահանդես, հիմնադրվել է 1939–ին, Գ. Գյուրջյանի նախաձեռնությամբ: Իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Սովետական Միությունում: Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպություն է: Ստեղծագործական արշավախմբեր է կազմակերպում ՀՍՍՀ տարածքում և նրա սահմաններից դուրս` նպատակ ունենալով նկարիչներին անմիջականորեն հաղորդակից դարձնել առօրյա կյանքին, տեղում նյութեր հավաքել` թեմատիկ նկարներ, բնանկարներ ստեղծելու համար: Արշավախմբերին մասնակցում են նաև ՍՍՀՄ, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, ԳԴՀ, Բուլղարիայի, սփյուռքի` տարեկան մոտ 100 նկարիչներ: Յուրաքանչյուր արվեստագետ շրջիկ արվեստանոցի ցուցահանդեսային ֆոնդին է հանձնում մեկ աշխատանք, որոնց հիման վրա հանրապետության շրջաններում, գյուղերում, արդ. և գյուղատնտ. կենտրոններում, դպրոցներում, պիոներական ճամբարներում, զինվորական զորամասերում կազմակերպվում են շրջիկ ցուցահանդեսներ, իսկ ստեղծագործությունների մի մասը անվերադարձ նվիրաբերվում է ակումբներին, գրադարաններին, դպրոցներին:

Հ. Սանասարյան