Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐՉԻ ՏՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐՉԻ ՏՈՒՆ, ՀՍՍՀ նկարիչների միության կազմակերպություն: Հիմնադրվել է 1935–ին, Երևանում: Կազմակերպում է անհատական, խմբական, հանրապետական, միջհանրապետական, թեմատիկ և այլ բնույթի ցուցահանդեսներ (համապատասխան կատալոգներով), մարքս–լենինյան փիլիսոփայության, գեղագիտության հարցերին նվիրված դասախոսություններ, հանդիպումներ գիտության, գրականության գործիչների հետ, պրոպագանդում Հայաստանի սովետական արվեստագետների ստեղծագործությունները, նպաստում նրանց պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը: 1960–ին շահագործման է հանձնվել նկարչի տան նոր շենքը, ուր բացված առաջին պատկերահանդեսը նվիրված էր Սովետական Հայաստանի 40–ամյակին: Տեղի են ունեցել նաև Մեսրոպ Մաշտոցին, Մայաթ–Նովային, Կոմիտասին, Հ. Թումանյանին նվիրված մրցույթային բնույթի թեմատիկ, շարունակվում են ավանդական դարձած ամենամյա` մեկական աշխատանքի, կին արվեստագետների մասնակցությամբ Մարտի 8–ի առթիվ և երիտասարդական պատկերահանդեսները: Առանձին ցուցահանդեսներ են նվիրվել սփյուռքահայ նկարիչներ և քանդակագործներ Ռ. Ժերանյանի, Ն. Զարյանի, Գառզուի, Խ. Տեր–Հարությանի, Ա. Սարուխանի, Պ. Կիրակոսյանի և այլոց գործերին: Հրատարակվել են նաև ալբոմներ, բուկլետներ:

Ե. Կուրդոյան