Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ պետական, կազմակերպվել է 1964-ին (մինչև 1970–ը` «Երևան» փողային նվագախումբ): Հիմնադրման օրից գեղ. ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հ. Մեսիայանը: Նվագախմբի կազմում հանդես են գալիս վաստակաշատ արտիստներ, նաև կոնսերվատորիայի ուսանողներ: Ունի ծավալուն համերգացանկ` Բախ, Հենդել, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Վագներ, Գրիգ, Դվորժակ, Չայկովսկի, Գլազունով, Ռախմանինով, Գերշվին, Փալիաշվիլի, Եկմալյան, Սպենդիարյան, Խաչատրյան, Հարությունյան, Բաբաջանյան, Միրզոյան, Բալասանյան: Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել նշանավոր մենակատարներ: Համերգներ է տվել Սովետական Միության մի շարք հանրապետություններում: