Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԴԱՄԱԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԴԱՄԱԿՆԵՐ (թուրք. haydamak–հարձակվել), ժողովրդա–ազատագրական շարժման մասնակիցներ Աջափնյա Ուկրաինայում: Շարժումն ուղղված էր հատկապես ազգային–կրոնական ճնշման դեմ: Առաջացել է XVIII դ. 2–րդ տասնամյակում: Շարժումը պաշտպանում էին Ռուսաստանին ենթակա Ձախափնյա Ուկրաինայի գյուղացիներն ու կազակները, որի պատճառով և ցարիզմը ակտիվորեն մասնակցեց նրա ճնշմանը: 1734, 1750, հատկապես 1768–ին (տես «Կուլիվշչինա») Հ–ի շարժումը վերաճեց ժող. խոշոր ապստամբությունների: 1918–20–ի քաղաքացիական պատերազմի տարիներին ուկր. բուրժ. ազգայնականները, չարաշահելով ժողովրդի մեջ տարածված ավանդույթը, իրենց կոչում էին Հ.: