Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԴԵԳԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԴԵԳԵՐ (Heidegger) Մարտին (26.9.1889–26.5.1976), գերմանական էկզիստենցիալիզմի ակնառու ներկայացուցիչներից: Սովորել է Հ. Ռիկերտի մոտ: Եղել է Է. Հուսեռլի ասիստենտը, Մարբուրգի, Ֆրայբուրգի համալսարանների պրոֆեսոր: Նացիստներին համագործակցելու համար 1945–ին հեռացվել է աշխատանքից: Հ–ի աշխարհայացքը ձևավորվել է Հուսեռլի և Մ. Շելերի ֆենոմենոլոգիայի, Վ. Դիլթեի «կյանքի փիլիսոփայության», դիալեկտիկական աստվածաբանության առանձին մոտիվների ազդեցությամբ: Հ–ի փիլիսոփայության առանցքը մարդկային գոյության («մարդու կեցության») իմաստավորման հարցն է: Ըստ նրա, մարդկային կեցության գոյաբանական հիմքը անհատի վերջնական, ժամանակավոր ու մահկանացու լինելն է, որոնց գիտակցմամբ նա ըմբռնում է նաև իր ինքնուրույն կեցությունը, իր գոյը: Այս պատճառով մարդկային գոյությունն իմաստավորվում է «հասարակական հարաբերություններից», «իրերի աշխարհից» առանձնանալու, ազատագրվելու պրոցեսում: Անձնավորության հոգևոր ապրումներն արտահայտելու և մարդու անհատական կեցությունը հաստատելու համար Հ. առանձնացնում է «վախ», «վճռականություն», «խիղճ», «մեղք», «հոգս» և նման հասկացություններն ու այդ վիճակների հոգեկան վերապրումներն ու զգացումը: Հ–ի փիլիսուիայության առաջացման սոցիալական և իմացաբանական պայմանավորվածությունը նույնն է, ինչ էկզիստենցիալիզմինը. այն արդի բուրժ. փիլիսոփայության ճգնաժամի արտահայտություն է:

Գրկ. Гайденко П.П., Экзистенциализм и проблема культуры (критика философии М. Хайдеггера), М., 1963 Габитов a P.M., Человек и общество в немецком экзистенциализме, М., 1972 Современная буржуазная философия, М., 1978 Տես նաև Էկզիստենցիալիզմ հոդվածի գրականությունը: