ՀՍՀ/ՀԱՅԼԵ ՍԵԼԱՍԻԵ I
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՅԼԵ ՍԵԼԱՍԻԵ I (մինչև թագադրումը` Տաֆարի Մակոննեն, 1892–1975), Եթովպիայի կայսր 1930–74–ին: 1916–30–ին եղել է Զաուդիտու կայսրուհու խնամակալը: 1930–ի նոյեմբ. 2–ին թագադրվել է կայսր` Հ. Ս. I անունով: Վերացրել է ստրկությունն ու ստրկավաճառությունը: 1935–36–ին գլխավորել է ազատագրական պայքարը իտալ. ֆաշիստների դեմ: Եթովպիայում քաղ. և տնտ. սուր ճգնաժամի պայմաններում, որն արդյունք էր ֆեոդալական հարաբերությունների պահպանման, տեղի ունեցավ հեղաշրջում, որի հետևանքով 1974–ի սեպտ. 12–ին Հ. Ս. I գահընկեց արվեց:
