Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,

1. ճիշտ, ընտիր գրաբար` զերծ օտարաբանությունից (հունաբանությունից, լատինաբանությունից), բարբառայնությունից, ինչպես նաև` գրաբարյան առանձին ճիշտ արտահայտություն, բառօգտագործում, ձև: Ըստ այսմ Հ–յան օրինակներ են Ասավածաշնչի Սահակ–Մեսրոպյան թարգմանության, Ագաթանգեղոսի, Եզնիկի և այլոց երկերի լեզուները:

2. Առհասարակ ընտիր, մաքուր գրական հայերեն (նաև ժամանակակից)` զերծ օտար բառերից ու արտահայտություններից, ճշտորեն հայեցի բառօգտագործում, արտահայտություն, ձև: Նույն այս իմաստներն ունի «հայկաբան»–ը (հայկաբան լեզու, ոճ ևն), բայց նշանակում է նաև գրաբարին, առհասարակ հայերենին խորապես տիրապետող, հայերեն ճիշտ, մաքուր գրող և խոսող անձ: Այս իմաստով Հ–յան օրինակներ են Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի լեզուները:

Ռ. Իշխանյան