Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, բացվել է 1943–ի մարտին, Երևանում, հայկական մանկավարժական ինստիտուաի հեռակա բաժնի հիման վրա: Տարբեր ժամանակներում ունեցել է հայոց լեզվի և գրականության, պատմության, աշխարհագրության, ռուսաց և օտար լեզուների, քիմիայի և կենսաբանության, ֆիզիկա–մաթեմատիկական, դպրոցական, նախադպրոցական և գրադարանային ֆակուլտետներ, 13 ամբիոն, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, գրադարան (25 հզ. կտոր գիրք), տպարան, հրատարակչություն: 1954–ից 1968–ը հրատարակել է գիտական աշխատություններ: Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1969–ի որոշմամբ Հ. հ. մ. ի. փակվեց, և նրա հիման վրա ստեղծվեց Կիրովականի մանկավարժական ինստիտուտը` հեռակա և ստացիոնար բաժիններով: Նորաբաց ինստ–ի մեջ մտան հեռակա մանկավարժական ինստ–ի հայոց լեզվի և գրականության, պատմության, քիմիայի և կենսաբանության, ֆիզիկա–մաթեմատիկական, դպրոցական ֆակուլտետները: Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը միացավ Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ–ին, իսկ գրադարանային, նախադպրոցական ֆակուլտետները և դպրոցական ֆակուլտետի ռուս. բաժինը` հայկ. մանկավարժական ինստ–ին: Հ. հ. մ. ի. իր գոյության մոտ 40 տարիների ընթացքում խոշոր դեր է խաղացել առանց արտադրությունից կտրվելու բարձրագույն կրթությամբ մանկավարժական կադրեր պատրաստելու գործում: Տարբեր տարիներ աշխատել են U. Տերտերյանը, Գ, Ղափանցյանը, Ա. Ղարիբյանը, Ս. Երեմյանը, Ա. Շավարշյանը, Մ. Սանթրոսյանը, Է. Աղայանը, Ծ. Աղայանը, Վ. Ռշտունին, Գ. Գալոյանը, Ա. Քալանթարը, Ս. Ներսիսյանը և ուրիշներ:

Շ. Հարությունյան