ՀՍՀ/ՀԱՅԿԱՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՅԿԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մսուր–մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Հիմնադրել են Ալաշկերտից, Վանից եկածները, 1915–ին:
