ՀՍՀ/ՀԱՅՏԱԾՄԱՆ ՄԵՔԵՆԱ
ՀԱՅՏԱԾՄԱՆ ՄԵՔԵՆԱ, լուսակայված լուսակինոնյութերի (լուսանկարչա– և կինոժապավենների, լուսաթղթի) քիմիական–լուսանկարչական լրիվ մշակման սարք: Բաղկացած է ժապավենաձիգ և շարժաբեր մեխանիզմներից, ջրի և լուծույթների բաքերից, չորացնող պահարանից և օժանդակ հարմարանքներից (լուծույթների խառնման և ջերմակարգավորման համակարգեր, չորացման ժամանակ օգտագործվող օդի կոնդիցիոներներ ևն): Ժապավենաձիգ մեխանիզմը, որը գործողության մեջ է դրվում էլեկտրաշարժիչով, իրականացնում է լուսակինոնյութերի տեղափոխումը մշակման բոլոր փուլերում: Քիմ. լուսանկարչական մշակման շատ եղանակների դեպքում բաքերում լուծույթների ջերմաստիճանը պետք է պահպանվի հաստատուն: Տարբեր Հ. մ–ների արտադրողականությունը տատանվում է 25 մ ժ–ից (փոխադրովի փոքրածավալ մեքենաներ) մինչև 5000 մ ժ (կինոպատճեններ պատրաստող ձեռնարկությունների Հ. մներ):
