ՀՍՀ/ՀԱՅՐԱՊԵՏԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՅՐԱՊԵՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում: Ըստ ավանդության հնում այս գյուղի անունը եղել է Տուրք: Մի անգամ զեղջավագ Հայրապետը հրաժարվել է իշխանություններին տուրք, հարկ վճարելուց, որի համար շրջակա վայրերում բնակավայրն ստացել է Հայրապետի գյուղ, այսինքն` հարկ չվճարողների գյուղ անունը: Ժամանակի ընթացքում Տուրքը մոռացության է տրվել, և գյուղի անունը մնացել է Հ.: 1909–ին ուներ 20 ընտանիք հայ և 30 ընտանիք թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել աշխարհի տարբեր երկրներում:
