Jump to content

ՀՍՀ/ՀԱՅՐԱՊԵՏ ՈՒՍՏԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅՐԱՊԵՏ ՈՒՍՏԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ ճարտարապետ: Որոտան գետի վրա 1675–ին կառուցել է կամուրջ («Արզումանի կամուրջ»–ը, ՀՍՍՀ Սիսիտնի շրջանի Դարբաս գյուղի մոտ), որի կամարը սրբատաշ քարից է, օժանդակ մասերը` կոփածո և անտաշ: Ձախ կամրջախելի հվ. պատին ագուցված երեք շարքով վեց նեղ քարերին պահպանվել է շինարարական արձանագրությունը: