ՀՍՀ/ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, իր երկրի շահերը պաշապանելու, նրա հզորության ու հեղինակության բարձրացմանը նպաստելու քաղաքացու պարտականություն: ՍՍՀՄ–ում Հ. պ. սահմանադրական պարտականություն է (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 62), որի խախտումը սոցիալիստական պետության քայքայման կամ թուլացման նպատակով, դիտվում է որպես հայրենիքի դավաճանություն: Հ. պ–յան գաղափարը եղել է դասակարգային բոլոր ֆորմացիաների պետություններում, այդ թվում` հին և միջնադարյան Հայաստանում:
