ՀՍՀ/ՀԱՅՐՅԱՆ ԱՐՄԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՅՐՅԱՆ Արմեն Թևանի 25.9.1910, գ. Տող (ԼՂԻՄ Հադրութի շրջանում)–13.2. 1966, Տաշքենդ, ավիացիայի մայոր, Սովետական Միության հերոս (13.4.1944): ՍՄԿԿ անդամ 1932–ից: Սովորել է Էնգելս քաղաքի օդաչուական դպրոցում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Հարավ–Արևմտյան, Բրյանսկի, Ստալինգրադյան, Հարավային, Մերձբալթյան I, II, III, Լենինգրադյան ռազմաճակատներում, եղել է էսկադրիլիայի հրամանատար, 1944–45–ին` ավիագնդի հրամանատարի օգնական: Հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլի ազատագրման համար: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի և այլ շքանշաններով ու մեդալներով:
