ՀՍՀ/ՀԱՅՐՅԱՆ ԱՐՍԵՆ
ՀԱՅՐՅԱՆ Արսեն Պետրոսի (ծն. 1.6. 1929, Բաքու), հայ սովետական բժիշկ, սոցիոլոգ–հիգիենիստ: Բժշկ. գիտ. դ–ր (1968): ՍՄԿԿ անդամ 1956–ից: 1953–ին ավարտել է Ն. Նարիմանովի անվ. ադրբեջանական բժշկական ինստ–ի բուժ–կանխարգելիչ ֆակուլտետը: 1954–ից աշխատում է որպես ՀՍՍՀ Արարատի շրջանի Արմաշի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Հ–ի նախաձեռնությամբ 1959–ին Արմաշում կազմակերպվել է «Սանիտարական կուլտուրայի թանգարան»: Հ–ի գիտական աշխատանքները նվիրված են առողջապահության կազմակերպման տեսությանը, բժշկ. աշխարհագրությանը, հիգիենային, ժամանակակից գյուղի սոցիալական պրոբլեմներին և գյուղական առողջապահության բժշկա–էկոլոգիական հարցերին: Ն. Ա. Սեմաշկոյի անվ. մրցանակի դափնեկիր է (1970):
Գրկ. Атлас сельского здравоохранения Армении 1920–1965, Е., 1967 Атлас перспективного развития сельского здравоохранения Армянской ССР, Е., 1970.
