Jump to content

ՀՍՀ/ՀԱՅՐ–ԲԱԲԱՄՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅՐ–ԲԱԲԱՄՅԱՆ Յան Ալեքսեյի, ծն. 10(23).3.1907, Թիֆլիս, սովետական ճարտարապետ, ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար (1967): ՍՄԿԿ անդամ 1931–ից: Ավարտել է Մոսկվայի ճարտ. ինստ–ի քաղաքների հատակագծման ֆակուլտետը (1935): Աշխատել է Մոսկվայում որպես նախագծող ճարտարապետ, եղել է ՍՍՀՄ ճարտ. ակադեմիայի փոխպրեգիղենտ (1950–51), Քաղաքների հատակագծման պետ. ինստ–ի դիրեկտոր (1954–60), գլխավոր ճարտարապետ (1960–74), 1974–ից` գլխավոր մասնագետ: Հեղինակ է Շուշենսկոյե գյուղի, Գուբախի քաղաքի, Ղրիմի հարավային ափի կառուցապատման գլխավոր հատակագծերի: Նրա նախագծերով կառուցվել են Տաշքենդի կենտրոնում բնակելի թաղամաս, Մոսկվայում` բնակելի տներ, Եվպատորիայում` երկաթուղային կայարան ևն: ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971): Պարգևատրվել է 2 շքանշանով:

Հ. Խալփախչան