ՀՍՀ/ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Կ. Պոլսում, հիմնադրվել է 1919–ին: Նպատակն էր վերակենդանացնել ազգային արվեստի ավանդույթները, դրանք համադրել նոր ժամանակների գեղարվեստական միտումներին, քաջալերել և հովանավորել հայ կերպարվեստագետներին, քաղաքակիրթ աշխարհին ծանոթացնել հայ արվեստին: Հ. գ. մ–յան ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են հայկ. ձեռագրեր, գորգեր, կիրառական արվեստի այլ ստեղծագործություններ, ցուցահանդեսներ կազմակերպվել Կ. Պոլսում, հովանավորվել հայ արվեստին նվիրված ուսումնասիրությունների հրատարակությունը:
Մ. Ղազարյան
