ՀՍՀ/ՀԱՆԳ
ՀԱՆԳ, չափածո խոսքի տաղաչափական կարևոր գործոններից (տես Տաղաչափություն), որն ազդարարում է տողի ավարտը և հնչյունական նմանություններով կապակցվում հարևան տողերի հետ: Ըստ համընկնող հնչյունների թվի Հ–երը կարող են լինել`
1. լիաձայն, հարուստ (ատյան–պատյան–մատյան),
2. մոտավոր (նստած–վստահ),
3. թույլ, առձայնույթային (վեցին–գործի): Բառական մի քանի միավորների հնչյունական համնկնելիության դեպքում ստեղծվում է բարդ կամ բաղադրյալ հանգավորում (կործանել–գործ անել, մի անգամ ինձ–միանգամից): Ըստ շեշտի դիրքի Հ–երը լինում են`
1. արական, երբ շեշտվում է վերջին վանկը (թռչելով–գիշերով),
2. իգական, երբ շեշտվում է նախավերջին վանկը (տղերքը–երգը),
3. դակտիլային, երբ շեշտվում է վերջից երրորդ վանկը,
4. հիպերդակտիլային, երբ շեշտվում է վերջից չորրորդ վանկը: Հայերենին բնորոշ է արական հանգը: Բանաստեղծական տան մեջ վերջնահանգի դասավորությունը կարող է լինել`
1. կից–aabb,
2. խաչաձն abab,
3. օղակաձև–abba,
4. քառյակաձև–аааа,
5. խառը: Հաճախ բանաստեղծության կիսատողերը, երբեմն նաև բառերը ունենում են կայուն հնչյունական նմանություններ, որոնք ստեղծում են ներքին Հ.: Հ. նախապես տարածված է եղել ժող. երգերում, հետագայում թափանցել է հայ միջնադարյան պոեզիայի մեջ:
Դ. Գասպարյաս
