ՀՍՀ/ՀԱՆԳՈՒՅՑ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՍՏՈՐՈԳՅԱԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՆԳՈՒՅՑ, բաղադրյալ ստորոգյալի` վերացական իմաստ ունեցող դիմավոր բայական բաղադրիչ, որի միջոցով ստորոգելիական վերադրի արտահայտած հատկանիշը վերագրվում է ենթակային և դրանով իսկ արտահայտում ստորոգյալի քերականական կարգերը: Հ–ի դերով հանդես են գալիս օժանդակ բայը (եմ, ես, է, էի, էիր, էր), երբեմն նաև վերացական այլ բայեր` լինել, դառնալ ևն: Հ–ի գործածությունը բաղադրյալ ստորոգյալի կազմում կարող է լինել պարտադիր (հայերենում, անգլերենում, ֆրանսերենում ևն) և ոչ պարտադիր (ռուսերենում, հունգարերենում են): Ս, Աբրահամյան
