ՀՍՀ/ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ, գրական երկի սյուժեի բաղադրամասերից մեկը: Գեղարվեստական ստեղծագործության մեջ կերպարների փոխհարաբերության զարգացման գագաթնակետին (տես Կուլմինացիա) հաջորդող փուլը, երբ պատկերվող դեպքերն ու գործողությունները հանգում են իրենց ավարտին (Շիրվանզադեի «Քաոս» վեպում Հ. Միքայելի ճիշտ ուղու վրա կանգնելու և Սմբատի բարոյական վերջնական անկման փաստը): Թատերական երկերում ու նորավեպերում Հ. սովորաբար լինում է ավելի սուր և ցայտուն. «Պատվի համար» դրամայում Հ. (Մարգարիտի ինքնասպանությունը) անմիջապես հաջորդում է գագաթնակետին (փաստաթղթերը այրելու տեսարանին): Պարտադիր չէ, որ երկն ավարտվի կոնֆլիկտի հստակ Հ–ով. Դ. Դեմիրճյանի «Վարդանանք»–ում գագաթնակետից (Ավարայրի ճակատամարտը) հետո էլ չի պարզվում, թե պարսիկ նվաճողների է հայ ժողովրդի պայքարում որ կողմը շահեց: Երբեմն երկը կարող է սկսվել Հ–ով:
