Jump to content

ՀՍՀ/ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ, հիմնարկություն, նախատեսված գործնականորեն առողջ մարդկանց հանգստի համար` բարենպաստ կլիմայական և սանիտարահիգիենիկ պայմաններում: ՍՍՀՄ–ում առաջին Հ. տ. կազմակերպվել է Պետրոգրադում, 1920–ին: 1921–ին հրապարակվել է ՌՍՖՍՀ ժողկոմխորհի դեկրետը` «Հանգստյան տների մասին»: Լինում են ընդհանուր տիպի (մեծահասակների համար) և մասնագիտացված` ծնողների և երեխաների, հղիների, երիտասարդական, կոլտնտեսային և միջկոլտնտեսային, լողացող (ծովային և գետային նավերի վրա) Հ. տ–եր, որոնք գործում են ամբողջ տարին կամ սեզոնային են: Առավել տարածված են 12–օրյա, 24–օրյա և մեկօրյա Հ. տ–երը: Հ. տ–երում ռեժիմն ապահովում է օրվա որոշակի ռիթմ, նախատեսում հանգստացողների առավել երկար մնալը մաքուր օդում (զբոսանքները, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, մակույկով զբոսնելը, ձմռանը` դահուկներով և չմուշկներով սահելը ևն): Խոշոր Հ. տ–երը (350 և ավելի տեղ) ունեն բժիշկ, փոքրերը (200–350 տեղ) բուժակ, իսկ բոլոր Հ. տ–երը` բուժքույրեր: Բանվորներին և ծառայողներին Հ. տ. ուղարկում են արհմիությունների ֆաբրիկա–գործարանային և տեղական կոմիտեները: ՀՍՍՀ Հ. տ–երի վերաբերյալ տես Ախթալա, «Լոռի», Ծաղկաձոր, «Կարմրաքար» հոդվածներում: