Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՐԱՀԱՇՎԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՐԱՀԱՇՎԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ, ֆունկցիա, որը բավարարում է տեսքի հանրահաշվական հավասարման, որտեղ -երը մեկ փոփոխականի բազմանդամներ են: Այն Հ. ֆ-ները, որոնք բազմանդամներ կամ բազմանդամների քանորդներ են, կոչվում են ռ ա ց ի ո ն ա լ Հ. ֆ., իսկ մյուսները՝ ի ռ ա ց ի ո ն ա լ Հ. ֆ.: Այն ֆունկցիաները, որոնք հանրահաշվական չեն, կոչվում են տրանսցենդենտ ֆունկցիաներ: