Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՑԱՓՈՐՁ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՑԱՓՈՐՁ, ըստ սովետական քրեական իրավունքի դիտավորյալ գործողություն, որն անմիջապես ուղղվում է հանցագործության կատարմանը, սակայն մինչև վերջ չի հասցվում և հետևանք չի առաջացնում հանցավորից անկախ պատճառներով: Հ–ի համար պատիժ է նշանակվում ավարտված հանցագործություն նախատեսող օրենքով` հաշվի առնելով կատարված գործողությունների բնույթը, վտանգավորության, անձի դիտավորության աստիճանը, ինչպես նաև հանցագործությունն անավարտ մնալու պատճառները: Տարբերում են Հ–ի երեք տեսակ` ավարտված, չավարտված և ըստ ընտրված միջոցների` անպետք: Հ. նախատեսվել է հռոմ. բյուզանդական քրեական օրենքներում, հայ կանոնական իրավունքի նորմերում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում: Բուրժ. երկրների (հատկապես ԱՄՆ–ի և Անգլիայի) իրավունքը պետության պատժական գործունեությունը ընդարձակելու նպատակով Հ–ի հասկացությունն ընդլայնել է:

Ա. Թովմասյան