ՀՍՀ/ՀԱՆՔԱԿՈՒՏԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՆՔԱԿՈՒՏԱԿ, օգտակար հանածոյի կուտակում երկրակեղևում, որը պարզորոշ սահմանազատված է շրջափակող ապարներից: Ըստ ձևի Հ–ները կարող են լինել շերտային, ոսպնյակաձև, շտոկաձև ևն: Այն Հ–ները, որոնց մեջ եղած օգտակար հանածոյի քանակը և որակը ապահովում են նրա մշակման տնտ. շահավետությունը, կոչվում են արդյունաբերական:
