ՀՍՀ/ՀԱՆՔԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՆՔԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ, նավթայուղեր, բարձրամոլեկուլային ածխաջրածինների խառնուրդներ: Ըստ արտադրության եղանակի լինում են` թորվածքային, մնացորդային և խառը, իսկ ըստ օգտագործման բնագավառի` շարժիչային, ռեակտիվային, փոխհաղորդչային, գլանային (շոգեմեքենայի համար), էլեկտրամեկուսիչ ևն: Ստացվում են նավթի դժվարաեռ բաղադրամասերի մշակմամբ: Հ. յ–ի որակը կախված է ելային նավթի քիմ. բաղադրությունից և հատկություններից: Օգտագործվում են հիմնականում որպես քսուքներ, ինչպես նաև` հիդրավլիկական ու քսուք–սառեցնող հեղուկներ, էլեկտրամեկուսիչ միջավայրեր, մակերևութային ակտիվ նյութեր, փափկեցուցիչներ, պլաստիկ քսուքների, դեղանյութերի ու օծանելիքի բաղադրամասեր ևն:
