Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՔԱՋՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՔԱՋՈՒՐ, ստորերկրյա (երբեմն մակերևութային) ջուր, որ թափանցում է հանքափորվածքները և հանքային աշխատանքների ընթացքում ենթարկվում ֆիզիկա–քիմիական փոփոխության: Ձևավորվում է տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, հանքային մթնոլորտի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով: Բաղադրությունը կախված է մշակվող օգտակար հանածոյի տեսակից և տեղադրման խորությունից: Հ–ի ջերմությունն ու ընդհանուր հանքայնացումը մեծանում են մշակման խորությանը զուգընթաց: