Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՔԱՌԱՋԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՔԱՌԱՋԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, հանքանյութի կուտակման պրոցես, որն ընթանում է երկրակեղևում և ենթակեղևային շերտում տարրերի ածանցման ու փոխադրման միջոցով և հանգեցնում մետաղային հանքավայրերի ձևավորմանը: Հ. ա. միներալառաջացման պրոցեսների բաղկացուցիչ մասն են: Նրանց համար կարևոր են նյութի և էներգիայի աղբյուրները, միջավայրի բնույթը, ռեակցիայի տիպը ևն: Նյութի և էներգիայի աղբյուրները սերտորեն կապված են ներծին պրոցեսների` երկրակեղևի խոր հորիզոններից նյութի (մագմայի կամ հեղուկ և գազանման լուծույթների) ներբերման հետ: Ներծին Հ. պ. ստորաբաժանվում են մագմածին, պեգմատիտային, պնևմատոլիտային, մետասոմատիկ, հիդրոթերմալ տիպերի: