ՀՍՀ/ՀԱՇԵԿ
ՀԱՇԵԿ (Ha ek) Յարոսլավ (30.4.1883, Պրագա–3.1.1923, Լիպնիցե), չեխ գրող: 1915–ին զորակոչվել է ավստրո–հունգարական բանակ, շուտով գերի հանձնվել ռուսներին: 1916–ին մտել է Ռուսաստանում ստեղծված չեխոսլովակյան զորամասը: 1918–ին ընդունվել է ՌԿ(բ)Կ մեջ և զինվորագրվել կարմիր բանակին: 1920–ին վերադարձել է հայրենիք: Հ–ի ստեղծագործության գլուխգործոցը «Քաջ զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» (1921–23, անավարտ, հայ. հրտ. 1936) վեպն է, որը ժող. կենցաղի ռեալիստական պատկերները զուգակցում է երգիծական սուր գրոտեսկի հետ: Շվեյկը պատերազմի դեմ ժող. տարերային բողոքի արտահայտիչն է: Վեպը բազմիցս բեմականացվել է և էկրանացվել:
Երկ. Քաջ զինվոր Շվեյկի արկածները, Ե., 1978: Собр. соч., т. 1–5, М.. 1966.
Գրկ. Шмелькова И. А., Я. Гашек. Биобиблиографический указатель, М., 1959.
