ՀՍՀ/ՀԱՇԻՇ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՇԻՇ (արաբ.), թմրադեղ, ստացվում է հնդկական կանեփի (Cannabis indica) իգական ծաղիկներից: Խեժանման նյութ է, ունի գորշ կանաչ գույն, ծանր, թմրեցնող հոտ: Օրգանիզմում առաջացնում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարում, որն ուղեկցվում է զգայախաբությամբ և հոգեկան գործունեության այլ փոփոխություններով: ՍՍՀՄ–ում հնդկ. կանեփի աճեցումը և Հ–ի օգտագործումը խիստ արգելված է (տես նաև Նարկոտիկ բույսեր, Նարկոտիկ դեղանյութեր):
