Jump to content

ՀՍՀ/ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, հաշվապահական հաշվետվության ձև (No 1), ըստ բովանդակության` տնտեսության միջոցները երկու տարբեր սկզբունքով դասակարգելու միջոց, ըստ կառուցվածքի` երկկողմանի աղյուսակ, որի ձախ մասը (ակտիվ) դրամական ընդհանրացված ցուցանիշներով արտացոլում է որևէ մոմենտի դրությամբ ձեռնարկության տնտ. միջոցների կազմն ու տեղաբաշխումը, աջը (պասսիվ)` դրանց աղբյուրները: Ակտիվի և պասսիվի հանրագումարները հավասար են: Հաշվեկշռի ցուցանիշները կազմվում են հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա: Հ. հ–ի հինգ հատվածներից առաջին երեքը բնորոշում են ձեռնարկության հիմնական գործունեության միջոցներն ու աղբյուրները, չորրորդն ու հինգերորդը համապատասխանաբար` կապիտալ ներդրումների և հիմնական հոտի կազմավորման ծախսումներն ու դրանց աղբյուրները: Յուրաքանչյուր հատված ստորաբաժանվում է համասեռ հոդվածներ միավորող խմբերի: Հոդվածները գրանցվում են առանձին տողերում` նշվում ծածկագրով: Հ. հ–ի ձևը միասնական է, հաստատում է ԿՎՎ–ն` ֆինանսների մինիստրության համաձայնությամբ: