Jump to content

ՀՍՀ/ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,

1. հաշվապահական հաշվառման իրականացում:

2. "Հիմնարկ–ձեռնարկությունների կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում, որն իրականացնում է հաշվապահական հաշվառումը, ֆինանսական ու նախահաշվային կարգապահության պահպանման հսկողությունը, կազմում հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություն: Հ. ղեկավարում է գլխավոր հաշվապահը: Խոշոր ձեռնարկություններում այն բաժանվում է հաշվառման առանձին բնագավառներ վարող խմբերի (նյութերի, արտադրության ծախսերի հաշվառման, ինքնարժեքի կալկուլյացիայի ևն): Հ–յան աշխատանքն իրականացվում է հիմնարկի պետի հաստատած գրաֆիկով: Մինիստրություններում և գերատեսչություններում գործում են կենտրոնական Հ–ներ, որոնք վարում են հաշվառման և հաշվետվության ամբողջ աշխատանքը: Որպես կարգ, կենտրոնական Հ. ստորաբաժանվում է խմբերի (հաշվառման, հաշվետվության ևն): Ստեղծված են հաշվային աշխատանքների ոչ մեծ ծավալ ունեցող համասեռ ձեռնարկությունների և տնտ. կազմակերպությունների կենտրոնացված Հ–ներ: