ՀՍՀ/ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՍԽԵՄԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՍԽԵՄԱ կառույցի (շինարարական մեխանիկայում), կառույցի` հաշվարկի համար ընդունվող պարզեցված (պայմանական) պատկեր (մոդել): Հ. ս–ները տարբերվում են հաշվարկի հիմքում դրված հիմնական հիպոթեզներով, ինչպես նաև օգտագործվող մաթեմատիկական ապարատով: Հ. ս. որքան ավելի ճշգրիտ է համապատասխանում իրական կառույցին, այնքան ավելի աշխատատար է դրա հաշվարկը:
