Jump to content

ՀՍՀ/ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, հաշվողական տեխնիկայի միջոցներով բարդ ու աշխատատար հաշվողական աշխատանքներ կատարող և դրանց հետ կապված գիտական ու գործնական հարցեր լուծող հիմնարկություն: Հ. կ–ները լինում են արտադրական և գիտահետազոտական: Արտադրական Հ. կ. զբաղվում է ինֆորմացիայի ստացման, կուտակման, վերամշակման և ավտոմատացված տեխնոլոգիական պրոցեսների ղեկավարման հարցերով, սովորաբար կապված է որոշ ձեռնարկությունների հետ և հիմնականում լուծում է այդ ձեռնարկությունների արտադրական խնդիրները: Գիտահետազոտական Հ. կ., բացի վերը նշվածներից, ուսումնասիրում է նաև հաշվողական տեխնիկայի ստեղծման և շահագործման տեսական արմատական հարցեր: Այժմ հաշվողական մեքենաները կենտրոնացվում են, և ստեղծվում է կոլեկտիվ օգտագործման խոշոր Հ. կ.: Հաշվողական մեքենաները տեղադրվում են հիմնական Հ. կ–ում, իսկ փոքր Հ. կ–ները իրենց մոտ տեղադրված համապատասխան սարքերի օգնությամբ օգտագործում են դրանք: Տարբեր արտադրողականություն ունեցող Հ. կ–ները ունեն սարքավորումների տարբեր կազմ: Երևանում այժմ գործում են մի քանի տասնյակ արտադրական և մի քանի գիտահետազոտական Հ. կ–ներ: Հ. կ–ների մեծ մասը ապահովված է բարձր արտադրողականություն ունեցող ժամանակակից մեքենաներով: