Jump to content

ՀՍՀ/ՀԱՌՆԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՌՆԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում: 1909–ին ուներ 15 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները տարագրվել են օտար երկրներ: