Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՆՈՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՆՈՎԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառի Կուրուչայի գավառակում: 1909–ին ուներ 211 (44 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: