ՀՍՀ/ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ Ռուբեն (1840, Երևան–1902, Երևան), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ: Ավարտել է Լազարյան ճեմարանը, սովորել Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում, ապա վերջացրել Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետը: Բանաստեղծություններ է տպագրել «Հյուսիսափայլ»–ում («Արաքս և Կուր գետերի գանգատը», 1861, «Անցան գնացին մի մի շատ դարեր», «Կյանք», 1862, ևն): Պետերբուրգում եղել է Կարապետ Եգյանի հիմնած «Մանուկ Հայաստան» խմբակցության անդամ: 1880–ական թթ. Երևանում կազմակերպել է «Հայասեր–ազգասեր» միությունը, որի հիմնական նպատակն էր արևմտահայության ազատագրության հարցը: 1884–ին ցարական կառավարությունը ՀԶ–ին, խմբի մի շարք անդամների հետ, աքսորել է: Վերադառնալուց հետո որպես փաստաբան աշխատել է Էջմիածնի վանքում:
Մ. Սաղյան
